Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
16.05.2014 | 00:50

...թե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած գործարարների հետ հանդիպմանը, որովհետև իր պատվից ցածր է համարել այնտեղ գտնվելը: «Գագոն,- ըստ նրան մոտ կանգնած մեր աղբյուրների,- կարծում է, որ ինքն այնտեղ ոչ միայն անելիք չունի, այլև ինչո՞ւ պետք է գնա նստի, լսի, թե ինչ են ասում, երբ արդեն ինքն է «ասողը», և երբ, ում ինչ պետք լինի, «կասի»:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ